Բարկացած հաճախորդի վերադարձը

Ինչպես մեր ամենաբարկացած հաճախորդը դարձավ մեր լավագույն հաճախորդներից մեկը

Ժամանակին, երբ նոր էինք սկսել գուլպաների արտադրությամբ զբաղվել, դրանք ընդամենը մեկ չափս ունեին: Քանի որ գուլպաները ճկվող էին, և մինչ արտադրություն սկսելը՝ դրանց չափսը տեստավորել էինք տարբեր ոտքի չափս ունեցող տղամարդկանց շրջանակում, ուստի գուլպաների մեկ չափսով շուկա մտնելը վատ միտք …

Տղամարդու դրամապանակ

Ինչպես ընտրել տղամարդու դրամապանակ

Շատ տղամարդիկ, ընտրելով բրենդային գոտիներ, թանկարժեք փողկապներ և շքեղ ճարմանդներ, հաճախ մոռանում են իրենց կերպարի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ դրամապանակի մասին: Սովորաբար տղամարդու դրամապանակը չունի այն տեսքը, որն ունեն նրա կերպարը լրացնող մյուս այն աքսեսուարները, որոնք անընդհատ աչքի առաջ են: Եվ …

Ինչպես տարբերել բամբակը սինթետիկայից

Բամբակը սինթետիկայից տարբերելու ամենահավաստի միջոցն այրումն է: Իհարկե, հասկանալի է, ոչ միշտ է հնարավոր հագուստը գնումից առաջ այրել (իսկ գուլպաների դեպքում՝ գրեթե անհնար է, քանի որ հագուստի դեպքում դեռ կարելի է ներսի կողմից աչքի չընկնող մի քանի «ավելորդ» թել գտնել), …

Բամբակ,բամբուկ,բուրդ,վուշ

Ինչպես ընտրել գուլպաներն՝ ըստ բաղադրության

Գուլպաների շուկայում այսօր շրջանառվում են երկու հիմնական տեսակի գուլպաներ՝ բնական և քիմիական (արհեստական և սինթետիկ) մանրաթելերից կարված: Բնականներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ բուսական (օրինակ՝ բամբակ) և կենդանական (օրինակ՝ բուրդ): Այս հոդվածում հակիրճ կներկայացնենք Ձեզ դրանց տարբերությունը, առավելությունները և …

Կոշիկներ, գործիքներ

Նվերներ տղամարդկանց համար

Տղամարդիկ սիրում են պրակտիկ նվերներ: Այսինքն՝ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հուշանվերը, որը կմնա պահարանի մեջ կամ դաշնամուրի վրա, այլ վերնաշապիկը կամ գոտին, որը նա կկրի անմիջապես: Կանայք, օրինակ, կարող են ունենալ տասնյակ զգեստներ կամ զարդեր պահարանում, սակայն, …

Փողկապ կապելու եղանակները

Փողկապ կապելու 11 եղանակներ

Փողկապ կապելու հմտությունը մեր կյանքի գլխավոր անհրաժեշտություններից չէ, սակայն միշտ էլ կլինեն դեպքեր, երբ անհրաժեշտ է օգնել ամուսնուն, հայրիկին կամ եղբորը՝ միջոցառմանը նախապատրաստվելու համար: Փողկապ կապելու բազմաթիվ եղանակներ կան, որոնցից տասնմեկը ներկայացնում ենք Ձեզ:

Իմիջային խորհուրդներ տղամարդկանց

Իմիջն այն կերպարն է, որով Դուք ներկայանում եք մարդկանց: Իմիջը միայն արտաքին տեսքը չէ: Դա Ձեր կեցվածքն է, քայլվածքը, ժեստերը, խոսելու ոճը: Նոր մարդու հետ ծանոթանալիս կամ գործնական հանդիպման մեկնելիս, երբ մարդիկ դեռ տեղյակ չեն Ձեր ինտելեկտուալ հնարավորություններից, չգիտեն Ձեր բնավորությունը և դեռ չեն պատկերացնում, թե ով եք Դուք, առաջին բանը, որի վրա նրանք ուշադրություն են դարձնում, դա Ձեր իմիջն է:

Ինչպես ընտրել տղամարդու՝ կոստյումին համապատասխան գուլպաներ

Գուլպաները կարող են լինել տղամարդու կերպարի փայլուն մասը, բայց կարող են նաև դառնալ իրական աղետ՝ զրոյացնելով ճիշտ կերպարի ստեղծման համար ներդրված բոլոր ջանքերը: Չէ՞ որ դրանք կարող են ազդել նրա վրա, թե ինչպես մարդիկ կընկալեն Ձեր ճաշակի, ոճի և չափի …

Ապրանքանիշ գործարար տղամարդկանց համար

Ապրանքանիշի պատմությունը

Boorg ապրանքանիշի ստեղծման միտքը ծնվեց 2009 թ.-ին, երբ մեր հիմնադիրներից մեկը ծանոթացավ շվեյցարացի մի երիտասարդի պատմությանը: 1999 թ.-ին նա աշխատում էր շվեյցարական մի կազմակերպությունում՝ որպես խորհրդատու: Մի օր նա և կազմակերպության մի քանի այլ ներկայացուցիչներ հանդիպում են ունենում ճապոնացի գործարարների հետ: