Նվերներ տղամարդկանց համար

Ավելացված է Մեկնաբանել
Կոշիկներ, գործիքներ

Տղամարդիկ սիրում են պրակտիկ նվերներ: Այսինքն՝ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հուշանվերը, որը կմնա պահարանի մեջ կամ դաշնամուրի վրա, այլ վերնաշապիկը կամ գոտին, որը նա կկրի անմիջապես: Կանայք, օրինակ, կարող են ունենալ տասնյակ զգեստներ կամ զարդեր պահարանում, սակայն, ինչ վերաբերվում է հագուստին, տղամարդուն պետք է միայն երկու-երեքը, որոնք ինքն անընդհատ կօգտագործի:

Օծանելիք, փողկապ, ժամացույց

Ժամացույց, փողկապ, օծանելիք

Եթե տղամարդը Ձեր ամուսինը կամ հայրիկը չէ, ապա կան նվերներ, որոնք նվիրելուց առաջ անհրաժեշտ է փոքրիկ «հետաքննություն» անցկացնել: Նվերների այդ շարքից են, օրինակ, ժամացույցը, օծանելիքը կամ փողկապը: Եթե տղամարդը սովորաբար կրում է ժամացույց, կապում է փողկապ կամ օգտագործում է օծանելիք, ապա նշված նվերները ցանկալիի շարքից են, քանի որ պրակտիկ են և դրանք անմիջապես կարելի է օգտագործել: Սակայն եթե տղամարդը չի սիրում ժամացույց կրել, չի կապում փողկապ և չի օգտագործում օծանելիք, ապա այս նվերները պարզապես կհայտնվեն պահարանի խորը անկյուններից մեկում և դրանք չի կարելի անվանել «պրակտիկ»:

Պայուսակ, ակնոց, գիրք

Գիրք, ակնոց, պայուսակ

Գիրքը ցանկալի նվեր է, սակայն այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են կարդալ կամ առնվազն՝ ունեն գրադարան: Ակնոցը նույնպես լավ նվեր է, սակայն դրա խնդիրը կայանում է նրանում, որ այն պետք է դուր գա տղամարդուն, ուստի ցանկալի է նվերն ընտրել միասին, եթե խոսքը ամուսնու, եղբոր կամ հայրիկի մասին է: Իսկ պայուսակ կարելի է նվիրել գրեթե բոլոր տղամարդկանց: Գործարար տղամարդիկ սիրում են գործարար ոճի պայուսակներ, որում կտեղավորեն իրենց թղթերը կամ նոութբուքը, իսկ ազատ ոճը նախընտրող տղամարդիկ հաճույքով կկրեն սպորտային պայուսակ, երբ պետք է որևէ բան տեղափոխել կամ հանգստի մեկնել:

Հեռախոս, շապիկ, գուլպաներ

Հեռախոս, շապիկ, գուլպաներ

Կան նվերներ, որոնք միշտ կիրառելի են, ամենապրակտիկների շարքից են: Դրանցից մի քանիսը նշված են վերնագրում: Լավ հեռախոսը ցանկալի նվեր է բոլորի համար, գուլպաներ կրում են բոլոր տղամարդիկ, իսկ ամառն առանց շապիկ հնարավոր չէ պատկերացնել: Սակայն եթե հեռախոսը համարվում է թանկարժեք նվեր և այն չես նվիրի ամեն առիթով, ապա, օրինակ, գուլպաներ կարող եք նվիրել և՛ ծննդյան օրերին, և՛ Ամանորին, և՛ պարզապես հյուր գնալիս: Իմիջիայլոց, տղամարդկանց բարձրորակ գուլպաներ կարող եք պատվիրել այստեղ: Դրանք գեղեցիկ, հարմարավետ տուփերով են և պրակտիկ նվեր են ցանկացած տղամարդու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։