Առանց թեյավճար

Ավելացված է Մեկնաբանել
Առանց թեյավճար

Քանի որ մենք գործարար տղամարդկանց համար նախատեսված աքսեսուարների միայն առցանց խանութ ենք, և հաճախորդն ինքը հնարավորություն չունի մոտենալ խանութ, տեսնել, շոշափել ապրանքը, մենք որոշեցինք, որ մեր ապրանքների առաքումը պետք է լինի անվճար: Նաև հաճախորդը պետք է հնարավորություն ունենա ապրանքն առաքման պահին հետ վերադարձնել (առանց որևէ պարտավորության), եթե որևէ բան իր սպասումներին չի համապատասխանում: Երբ առաքումը դարձրեցինք անվճար, որոշեցինք նաև կիրառել դրա հետ կապված մեր հիմնական կանոններից մեկը՝ «Չենք ընդունում թեյավճար»: Դրա համար մենք ունենք երկու հիմնավորում.

Շարունակել կարդալ Առանց թեյավճար

Առաքման ժամանակ մանրադրամ ունեցիր. մեր փորձը

Ավելացված է Մեկնաբանել

Որպեսզի հաճախորդների սպասարկման հարցում բարձր արդյունքների հասնես, պետք է, անջատելով սեփական ԵՍ-ը, պարզապես հետևես և լսես: Մեր գործունեության սկզբնական շրջանում առաքումները կազմակերպելիս մենք առաքիչներին զգուշացնում էինք, որ ցանկալի է մանրադրամ ունենալ, եթե հաճախորդը մեծ թղթադրամներով վճարի: Սակայն եթե օրվա ընթացքում առաքիչը կատարում է 5-6 առաքում, և հաճախորդներից մի քանիսը վճարում են, օրինակ, քսան հազար դրամանոց թղթադրամներով, ապա մանրադրամն արագ սպառվում է, դրա մասին մտածելու ժամանակ այլևս չկա և ներքուստ ակնկալում ես, որ հաջորդ առաքման ժամանակ չես ստանա մեծ թղթադրամ: Սակայն լինում է այն, ինչ լինում է միշտ, երբ չես պատրաստվում. իրականանում է ամենից «ոչ ցանկալի» սցենարը:

Շարունակել կարդալ Առաքման ժամանակ մանրադրամ ունեցիր. մեր փորձը

Ինչպես մեր ամենաբարկացած հաճախորդը դարձավ մեր լավագույն հաճախորդներից մեկը

Ավելացված է Մեկնաբանել
Բարկացած հաճախորդի վերադարձը

Երբ գուլպաների արտադրությունը նոր էինք սկսել, դրանք ընդամենը մեկ չափս ունեին: Քանի որ գուլպաները ճկվող էին և թեստավորել էինք դրանք տարբեր չափսի կոշիկ կրող տղամարդկանց շրջանակում, մեկ՝ 40-44 չափսի գուլպայով շուկա մտնելը վատ միտք չէր թվում: Երբ վաճառեցինք առաջին մի քանի տուփը, հաճախորդներից միայն գովեստի խոսքեր էինք լսում: Ոգևորված էինք: Սակայն առաջին վաճառքից երեք շաբաթ անց հեռախոսազանգ ստացանք:

Շարունակել կարդալ Ինչպես մեր ամենաբարկացած հաճախորդը դարձավ մեր լավագույն հաճախորդներից մեկը