Հաճախ տրվող հարցեր

1. Ի՞նչ է նշանակում «բիզնես գուլպա»:

Դասական գուլպաներ են (առանց նախշերի, նշանների)՝ համապատասխանեցված առաջին հերթին գործարար տղամարդկանց պահանջներին (գույն, երկարություն, խտություն, ձգություն, ամրություն): 

2. Ձեր արտադրանքը կապ ունի՞ «Ալեքս Տեքստիլ»-ի հետ:

Ոչ:

3. Առաքումն անվճա՞ր է:

Այո, Երևանում առաքումն անվճար է:

4. Որքա՞ն ժամանակում է կատարվում առաքումը:

Սովորաբար հասնում է պատվերի կամ հաջորդ օրը:

5. Ես կարո՞ղ եմ վերադարձնել տուփը, եթե ինչ-որ բան չհավանեմ:

Այո, Դուք կարող եք վերադարձնել տուփն առաքման պահին, եթե ինչ-որ բան չհավանեք՝ առանց վճարելու ոչինչ:

6. Ես կարո՞ղ եմ ընտրել գույները:

Այո, գույները տուփում կարող են լինել ըստ Ձեր ցանկության:

7. Ի՞նչ չափսեր կան:

Գուլպաները երկու չափսի են՝ 40-42 և 43-45 (ըստ կոշիկի չափսի): Առկա են շապիկների հետևյալ չափսերը S (44 սմ լայնություն), M (46 սմ լայնություն), L (48 սմ լայնություն), XL (50 սմ լայնություն) և 2XL (54 սմ լայնություն):

8. Որտե՞ղ է գտնվում Ձեր խանութը:

Մենք առցանց խանութ ենք, վաճառքը կատարվում է միայն անվճար առաքմամբ: