Բամբակ,բամբուկ,բուրդ,վուշ

Ինչպես ընտրել գուլպաներն՝ ըստ բաղադրության

Գուլպաների շուկայում այսօր շրջանառվում են երկու հիմնական տեսակի գուլպաներ՝ բնական և քիմիական (արհեստական և սինթետիկ) մանրաթելերից կարված: Բնականներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ բուսական (օրինակ՝ բամբակ) և կենդանական (օրինակ՝ բուրդ): Այս հոդվածում հակիրճ կներկայացնենք Ձեզ դրանց տարբերությունը, առավելությունները և թերությունները:

Բամբակ

Բամբակյա գուլպաներն առանձնանում են իրենց հիգիենիկությամբ, լավ են բաց թողնում օդը, ապահովում են համեմատաբար լավ ջերմամեկուսացում, բավական ամուր են և դրանց մասին հեշտ է հոգ տանել: Սակայն լինում են բամբակի տարբեր տեսակներ: Էժան բամբակից պատրաստված արտադրանքը սովորաբար չունի լավ տեսք և արագ է մաշվում: Թանկ բամբակը, ընդհակառակը, կարելի է զգալ շոշափելով, իսկ դրանից պատրաստված գուլպաները ծառայում են բավական երկար: Նման բամբակի համար արժե թանկ վճարել:

Բուրդ

Բուրդը նույնպես հիգիենիկ է, լավ է բաց թողնում օդը և օժտված է հիանալի ջերմամեկուսացմամբ: Բրդյա բարակ գուլպաները հիանալի լրացնում են բրդյա մանրաթելերից կարված կոստյումները և «ձմեռային» բաճկոնները: Բրդյա հաստ գուլպաները (ընդունված է, որ դրանք կարում են տատիկները), իհարկե, ոչ ֆորմալ են, և դրանք չես կրի աշխատանքի վայրում՝ ֆորմալ հագուստի հետ:

Բամբակը, թերևս, ավելի մեծ տարածում և սպառում ունի, քան բուրդը, քանի որ դրանից կարված գուլպաները կարելի է հագնել տարվա բոլոր եղանակներին, մինչդեռ բրդյա գուլպաները հիմնականում հագնում են ուշ աշնանը, ձմռանը և վաղ գարնանը (ամռանը դրանցով շոգ կլինի):

Նաև պետք է նշել, որ բրդյա գուլպաների ամրությունը ապահովելու համար դրանցում կարելի է ավելացնել 10-30% սինթետիկ մանրաթել, օրինակ՝ նեյլոն կամ պոլիամիդ: Դրանից չպետք է վախենալ, քանի որ 100% բրդյա (ինչպես նաև բամբակյա) գուլպաներն արագ են մաշվում:

Վուշ

Վուշն ունի բարձր հիգրոսկոպիկություն (հիանալի ներծծում է խոնավությունը) և օդաթափանցիկություն, այդ պատճառով հանդիսանում է շատ հիգիենիկ: Նաև ունի լավ ջերմամեկուսացում և ուշ է մաշվում: Ցավոք, վուշե գուլպաները բամբակյա գուլպաներից ավելի թանկ են և վաճառքում քիչ են հանդիպում:

Պոլիէսթեր, նեյլոն

Այս սինթետիկ նյութերից պատրաստված գուլպաները չեն առանձնանում հիգիենիկությամբ (գրեթե բաց չեն թողնում օդը) և ջերմամեկուսացմամբ: Դրանց միակ առավելությունը, թերևս, ցածր գինն է: Բայց այս նյութերի օգտագործումը քիչ քանակությամբ, ընդհակառակը, օգտակար է, քանի որ դրանք օգնում են, որ գուլպաները պահպանեն իրենց տեսքը, չձգվեն չափից շատ, լինեն ամուր: Այնպես որ, բամբակյա գուլպաները, որոնց բաղադրության մեջ մտնում է մինչև 20% պոլիէսթեր կամ նեյլոն, հանգիստ կարելի է ձեռք բերել, իսկ եթե սինթետիկ մասն ավելի շատ է, ապա դրանցից ցանկալի է հրաժարվել:

Վիսկոզա

Վիսկոզան սինթետիկ նյութ է, որն ունի լավ օդաթափանցելիություն, հետևաբար՝ հիգիենիկ է: Ներծծում է խոնավությունը երկու անգամ ավելի շատ, քան բամբակը: Վիսկոզայի փոքր քանակություն կարելի է ավելացնել բամբակյա կամ բրդյա գուլպաների մեջ՝ առանց վախենալու: Ինչ վերաբերվում է ջերմամեկուսացմանը, բրդի դեպքում այն ավելի մեծ է, քան վիսկոզայինը: Նաև վիսկոզան կարող է բավական արագ շարքից դուրս գալ՝ մասնավորապես լվացքից հետո:

Մոդալ

Մոդալը, ըստ էության, վիսկոզայի ավելի զարգացած տարբերակն է: Ունի շատ բարձր հիգրոսկոպիկություն (ավելի շատ, քան բամբակինը), լավ տեսք, հաճելի հյուսվածք և բավական բարձր դիմադրողականություն (այս ցուցանիշով գերազանցում է «սովորական» վիսկոզային, բայց չի հասնում բարձրորակ բամբակին): Չի «նստում», չի թուլանում, առաձգական է և դիմանում է բազմաթիվ լվացքների: Մոդալից գուլպաները սովորաբար փոքր-ինչ ավելի թանկ արժեն, քան էժան բամբակինը:

Էլաստան

Էլաստանը կամ լայկրան փոքր քանակությամբ ավելացնում են բամբակյա և բրդյա գուլպաների մեջ, որպեսզի դրանք լինեն փափուկ և ավելի լավ պահպանեն տեսքը: Լայկրայի փոքր քանակության օգտագործումից վախենալ նույնպես պետք չէ:

Բամբուկ

Բամբուկի մանրաթելերից կարված գուլպաները բավական մեծ հանրահայտություն են ձեռք բերում: Դրանք ունեն լավ տեսք, փափուկ են, լավ են բաց թողնում օդը, սակայն դիմացկողականությամբ որոշ դեպքերում զիջում են բամբակին: Գինը գրեթե նույնն է, ինչպես բարձր որակի բամբակյա գուլպաներինը (կամ փոքր-ինչ ավելի բարձր):

Քիշմիր, մետաքս

Իսկ ամենաթանկ գուլպաները պատրաստում են քիշմիրից, մետաքսից կամ դրանց խառնուրդից: Դրանք բավական թանկ արժեն և արժե ձեռք բերել դրանք միայն հատուկ դեպքերի համար: Այս մանրաթելերից կարված գուլպաները կարելի է կրել սմոկինգի կամ բավական խիստ կոստյումի հետ:

Հ.Գ.
Մենք առաջարկում ենք բարձրորակ բամբակից գուլպաներ: Դուք կգնահատեք դրանք առաջին շոշափումից հետո: Մանրամասն գուլպաների մասին կարող եք կարդալ այստեղ:

Բիզնես գուլպաներ

Բարձրորակ գուլպաներ գործարար տղամարդկանց համար:

  • 92% բարձրորակ բամբակ
  • Փափուկ և հարմարավետ
  • Ձիգ և ամուր (չեն պատռվում)
  • Պահպանում են տեսքը լվացքից հետո
  • Անվճար առաքում Երևանում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով