Ինչպես ընտրել տղամարդու՝ կոստյումին համապատասխան գուլպաներ

Գուլպաները կարող են լինել տղամարդու կերպարի փայլուն մասը, բայց կարող են նաև դառնալ իրական աղետ՝ զրոյացնելով ճիշտ կերպարի ստեղծման համար ներդրված բոլոր ջանքերը: Չէ՞ որ դրանք կարող են ազդել նրա վրա, թե ինչպես մարդիկ կընկալեն Ձեր ճաշակի, ոճի և չափի զգացումը: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս լուրջ վերաբերվել մանրուք թվացող այնպիսի հարցին, ինչպիսին գուլպաների ընտրությունն է:

Գուլպաների ընտրության 4 պարզ կանոններ

Թվում է, թե խնդիրն իրականում պարզ է, սակայն Դուք պետք է որոշակի աշխատանք կատարեք, որպեսզի Ձեր՝ գործարար աքսեսուարների ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվեք: Այսպիսով, եթե Ձեր առջև խնդիր է դրված ընտրել գուլպաներ տղամարդու գործնական կերպարի համար, և եթե դրանք պետք է դառնան Ձեր կոստյումի լրացումը, ապա ներկայացնում ենք 4 հիմնական կանոններ, թե ինչից պետք է խուսափել և ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել գուլպաներն ընտրելիս:

  • Տղամարդու գուլպաները չեն կարող լինել սպիտակ՝ դա վատ ճաշակի ցուցանիշ է: Սպիտակ գույնը գեղեցիկ է, անթերի, բայց այդ գույնի գուլպաներ ոչ մի դեպքում չեն հագնում կոստյումի հետ (նույնիսկ բաց գույնի կոստյումի): Սպիտակ գուլպաները հագնում են միայն սպորտային կոշիկների հետ:
  • Գուլպաների վրա նկարը պետք է անմիջապես բացառել, եթե միայն դա դասական վանդակ չէ՝ մեծ կամ փոքր (անգլիական ոճին համապատասխան): Առանձին դեպքերում թույլատրելի է կորպորատիվ նշանի, ընկերության ապրանքանիշի առկայությունը, սակայն փոքր չափերի, ոչ ընդգծված: Իսկ ինչ վերաբերվում է տարբեր գունավոր շերտերին, գրություններին և նկարներին, ապա գործնական ոճի մեջ դա պետք է բացակայի, նույնիսկ եթե դրանք սիրած հերոսներից մեկի՝ օրինակ, Բեթմենի կամ նմանատիպ այլ կերպարի ոճով գուլպաներ են:
  • Ինչ վերաբերվում է գույնին, այստեղ պետք է առաջնորդվել պարզության սկզբունքով: Սև կոստյումի համար ընտրեք սև գուլպաներ (երբեմն սև գուլպաներ կարելի է կրել նաև դասական մուգ կապույտ կամ մոխրագույն կոստյումի հետ): Իսկ գունավոր գուլպաները փորձեք համապատասխանեցնել կոստյումի գույնին: Ընտրեք գուլպաներն այնպես, որպեսզի դրանց գույնը լինի մեկ երանգ բաց կամ մուգ, քան տաբատինը:
  • Գուլպաների բարձրությունը նույնպես կարևոր է: Եթե գուլպաները ոչ այդքան բարձր են, ապա դա կարող է աննկատ մնալ շրջապատի մարդկանցից, քանի դեռ Դուք կանգնած եք: Սակայն երբ նստած եք, հատկապես՝ ոտքը ոտքին գցած, տաբատը չպետք է բարձրանա այնքան, որպեսզի երևա ոտքի մերկ մասը, քանի որ դա գեղեցիկ չէ: Դա բացառելու համար փորձեք չգնել կարճ գուլպաներ՝ նույնիսկ եթե դրանք շատ փափուկ, գեղեցիկ և հարմարավետ են:

Ահա կարևոր մի քանի կետեր գուլպաների ընտրության հետ կապված: Boorg գուլպաները ստեղծելիս մենք հաշվի ենք առնում այս և մի շարք այլ մանրուքներ՝ գործնական ոճի հագուստ կրող տղամարդկանց պահանջները բավարարելու համար: ՉԷ՞ որ նույնիսկ ամենաչնչին մանրուքը կարող է ազդել հարմարավետության Ձեր զգացման, հետևաբար նաև՝ տրամադրության և գործերի վրա:

Բիզնես գուլպաներ

Բարձրորակ գուլպաներ գործարար տղամարդկանց համար:

  • 92% բարձրորակ բամբակ
  • Փափուկ և հարմարավետ
  • Ձիգ և ամուր (չեն պատռվում)
  • Պահպանում են տեսքը լվացքից հետո
  • Անվճար առաքում Երևանում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով