Փողկապ կապելու եղանակները

Փողկապ կապելու 11 եղանակներ

Փողկապ կապելու հմտությունը մեր կյանքի գլխավոր անհրաժեշտություններից չէ, սակայն միշտ էլ կլինեն դեպքեր, երբ անհրաժեշտ է օգնել ամուսնուն, հայրիկին կամ եղբորը՝ միջոցառմանը նախապատրաստվելու համար: Փողկապ կապելու բազմաթիվ եղանակներ կան, որոնցից տասնմեկը ներկայացնում ենք Ձեզ:

Քառակի հանգույց

Փողկապ՝ քառակի հանգույց

Սա փողկապ կապելու ամենահայտնի և տարածված եղանակն է: Իր անունը ստացել է չորս քայլերի (պտույտների) շնորհիվ, որոնց միջոցով էլ առաջանում է հանգույցը:

Վինդզորյան հանգույց

Վինդզորյան հանգույց

Հանգույցը կապելու այս եղանակն անվանվել է Վինդզորյան հերցոգի պատվին, ով, հավանաբար, նախընտրում էր հենց այս տարբերակը: Այս եղանակով կապված փողկապը հնարավոր է թուլացնել և հանել՝ առանց քանդելու:

Կիսավինդզորյան հանգույց

Կիսավինդզորյան հանգույց

Սա վինդզորյան հանգույցի ավելի պարզ տեսակն է: Այն ավելի թեթև է դիտվում և ավելի հարմար է:

Վիկտորիանյան հանգույց

Վիկտորիանյան հանգույց

Այս հանգույցը հաճախ անվանում են «քառակի»՝ հավելյալ պտույտով: Պատճառն այն է, որ փողկապի ծայրը չորս անգամ պտտվում է հանգույցի շուրջ և միայն նոր մտցվում ներս:

Հանգույց «Օրիենտալ»

Հանգույց ОРИЕНТАЛ

Այս հանգույցը կապվում է ընդամենը երեք քայլով և համարվում է ամենապարզերից մեկը: Բայց այստեղ էլ թաքնված է գլխավոր խնդիրը՝ հանգույցը այդքան էլ պինդ չէ և բարակ գործվածքից փողկապները չեն կարողանում պահել իրենց ձևը: Այս հանգույցի համար ցանկալի է ընտրել խիտ գործվածքով փողկապ, օրինակ՝ բրդյա:

Անկյունագծային հանգույց

Անկյունագծային հանգույց

Այս հանգույցը կապելու համար ձեռքերի ճարպկություն է անհրաժեշտ, սակայն արդյունքը դիտվում է շատ էլեգանտ:

«Կելվինի» հանգույց

Կելվինի հանգույց

Այս հանգույցը կրում է բրիտանացի ֆիզիկոս Ուիլյամ Թոմսոն Կելվինի անունը: Այն հարմար է բամբակյա և բրդյա բարակ փողկապների համար:

«Բալթուսի» հանգույց

«Բալթուսի» հանգույց

Սա ամենալայն հանգույցներից մեկն է: Այն հարմար է կարճահասակ տղամարդկանց համար, քանի որ փոքրացնում է փողկապի երկարությունը և հավասարեցնում է կոստյումի համամասնությունները:

«Կավենդիշի» հանգույց

«Կավենդիշի» հանգույց

Այս հանգույցը ստացվում է երկու քառակի հանգույցների հյուսումից: Բարդ է հնչում, սակայն այն կապելն իրականում այդքան էլ բարդ չէ:

«Օնասիսի» հանգույց

Օնասիսի հանգույց

Հանգույցն իր անվանումը ստացել է Արիստոտել Օնասիսի պատվին՝ հույն գործարարի և Ջեքի Քենեդիի ամուսնու: Շատ նման է քառակի հանգույցին:

«Արքայազն Ալբերտի» հանգույց

«Արքայազն Ալբերտի» հանգույց

Ամենագեղեցիկ հանգույցների մեկն է: Հիշեցնում է չբացված ծաղկի կոկոն: Ամենահեշտ կապվող հանգույցներից չէ, բայց արժանի է ներդրված ջանքերին:

Ահա և վերջ: Հանգույցների այս բոլոր տարբերակները հիշել պետք չէ: Ընտրեք Ձեզ համար մեկ-երկուսը, սովորեք կապել և կարող եք լիովին դրանցով բավարարվել:

Բիզնես գուլպաներ

Բարձրորակ գուլպաներ գործարար տղամարդկանց համար:

  • 92% բարձրորակ բամբակ
  • Փափուկ և հարմարավետ
  • Ձիգ և ամուր (չեն պատռվում)
  • Պահպանում են տեսքը լվացքից հետո
  • Անվճար առաքում Երևանում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով