Տղամարդու դրամապանակ

Ինչպես ընտրել տղամարդու դրամապանակ

Շատ տղամարդիկ, ընտրելով բրենդային գոտիներ, թանկարժեք փողկապներ և շքեղ ճարմանդներ, հաճախ մոռանում են իրենց կերպարի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ դրամապանակի մասին:

Սովորաբար տղամարդու դրամապանակը չունի այն տեսքը, որն ունեն նրա կերպարը լրացնող մյուս այն աքսեսուարները, որոնք անընդհատ աչքի առաջ են: Եվ հաճախ նույնիսկ ամենանրբաճաշակ տղամարդը իր պայուսակում կամ գրպանում թաքցնում է իր հին, մաշված դրամապանակը:

Սև և շագանակագույն դրամապանակներ

Մի՞գուցե ժամանակն է նոր դրամապանակ ձեռք բերելու:

Տղամարդու դրամապանակի հանդեպ պահանջները

Տղամարդու դրամապանակն ընտրելիս պետք է հաշվի առնել և՛ պրակտիկ, և՛ արտաքին հատկանիշները: Այդ պատճառով այն պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • Ֆունկցիոնալություն, ընդարձակություն և հարմարավետություն,
  • Բանկային քարտերի և այցեարտերի համար նախատեսված շատ բաժիններ,
  • Ամուր ճարմանդ, որը թույլ չի տա, որ մետաղադրամները թափվեն,
  • Բարձրորակ, դիմացկուն նյութ, որը չի վախենում քերծվածքներից և շուտ չի մաշվում,
  • Նորաձև, գեղեցիկ արտաքին տեսք:

Շատերը կավելացնեն ևս մեկ ցանկություն՝ ցածր գին: Բայց համաձայնեք՝ նշված պահանջներին համապատասխանող արտադրանքը չի կարող ցածր գին ունենալ:

Տղամարդու նորաձև դրամապանակ

Մի խնայեք դրամապանակ ձեռք բերելիս, քանի որ այն ծառայելու է ձեզ երկար և դրական զգացողություններ է պարգևելու՝ ամեն անգամ գրպանից հանելիս:

Դրամապանակի տեսակները

Գոյություն ունեն դրամապանակների մի քանի տեսակներ, որոնք իրարից տարբերվում են ոչ միայն տեսքով, այլև իրենց ֆունկցիոնալությամբ:

Առանց ծալքերի դրամապանակ

Առանց ծալքերի դրամապանակ

Սա դրամապանակի ամենանրբաճաշակ մոդելներից մեկն է, որը միշտ էլեգանտ է դիտվում: Թղթադրամներն այս դրամապանակում չեն ծալվում:

Թերությունը կայանում է նրանում, որ այն չես դնի տաբատի հետին գրպանում: Նման դրամապանակները կրում են պիջակի ծոցագրպանում կամ պայուսակի մեջ:

Բիֆոլդ-դրամապանակ

Բիֆոլդ-դրամապանակ

Բիֆոլդ կամ երկփեղկանի դրամապանակն իրենից ներկայացնում է դրամապանակ՝ մեկ ծալքով: Թղթադրամները դրանում ծալվում են կիսով չափ: Բանկային քարտերի և այցեքարտերի համար նախատեսված են հատուկ բաժիններ, ինչպես նաև առկա է փոքրիկ գրպան մետաղադրամների համար:

Չափից կախված՝ այս դրամապանակը հարմար է կրել տաբատի կամ առօրյա ցանկացած այլ հագուստի գրպանում կամ պայուսակի մեջ:

Տրիֆոլդ-դրամապանակ

Երկծալքանի դրամապանակ

Երկու ծալքով դրամապանակ է՝ նախատեսված պլաստիկ քարտերի համար: Առանձնանում է իր կոմպակտ չափսերով և քարտերի համար նախատեսված շատ բաժիններով:

Թղթադրամների համար նախատեսված է միայն մեկ գրպան, իսկ մետաղադրամներ նման դրամապանակում չեն պահում:

Դրամապանակ՝ մետաղադրամների համար

Դրամապանակ մետաղադրամների համար

Նախատեսված է մետաղադրամները և 2-3 քարտեր պահելու համար: Սովորաբար լինում է ուղղանկյուն կամ շրջանաձև: Փակվում է ճարմանդով, որպեսզի մետաղադրամները չթափվեն:

Այն հեշտությամբ տեղավորվում է տաբատի գրպանում և շատ քիչ տեղ է զբաղեցնում պայուսակում:

Թղթադրամների սեղմակ

Թղթադրամների սեղմակ

Այս դրամապանակը նախատեսված է թղթադրամները պահելու համար: Այն բացվում է գրքի պես, և թղթադրամները դրանում հնարավոր չէ թաքցնել: Երբեմն ունենում է քարտերի համար նախատեսված մի քանի բաժիններ:

Չափսերով կոմպակտ է և հեշտ է տաբատի գրպանում տեղավորել:

Դրամապանակ ընտրելու 2 գլխավոր գաղտնիքները

Այն, որ դրամապանակ ընտրելիս դուք ուշադրություն եք դարձնելու դրա արտաքին տեսքին, որակին և ոճային բաղադրիչներին, կարծում ենք՝ ակնհայտ է: Սակայն կան դրամապանակի երկու հատկանիշներ, որոնց սովորաբար ուշադրություն չեն դարձնում, սակայն, որոնք կարելի է դասել լավ դրամապանակ ընտրելու գլխավոր գաղտնիքների շարքին:

Գաղտնիք առաջին. չափսը

Դրամապանակ ընտրելիս կարևորագույն գործոն է հանդիսանում՝ չափսը: Նախ, դուք պետք է իմանաք՝ տվյալ տղամարդը սիրում է կրել դրամապանակը տաբատի հետին գրպանում, դիմացի գրպանում, կոստյումի ծոցագրպանում, թե պայուսակում: Ըստ դրա՝ կարող եք ընտրել դրամապանակի մոդելը և չափսը: Ներկայումս շատ տղամարդիկ չեն սիրում կրել մեծ դրամապանակներ՝ ձգտելով հնարավորինս ազատ տարածություն թողնել իրենց գրպաններում: Այնպես որ, ընտրություն կատարելիս հիշեք՝ ցանկացած տղամարդ ունի դրամապանակի իր նախընտրելի չափսը:

Գաղտնիք երկրորդ. մետաղադրամների բաժին

Տղամարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր սիրում են դրամապանակ՝ մետաղադրամների բաժնով, և նրանք, ովքեր դա չեն սիրում: Չսիրելու պատճառն այն է, որ մետաղադրամները դեֆորմացնում են դրամապանակը և ավելորդ ծանրություն են հաղորդում: Սակայն նման բաժնի առկայությունն էլ օգնում է, որպեսզի ամեն ինչ մեկ տեղում պահվի: Մինչև դրամապանակի ընտրություն կատարելը՝ փորձեք ճշտել՝ տվյալ տղամարդը սիրում է մետաղադրամների բաժին, թե ոչ:

Բոլոր տղամարդիկ էլ սիրում են նվեր ստանալ կաշվե դրամապանակներ: Ընտրեք նրանց համար այնպիսին, որը նրանց երկարատև հաճույք կպարգևի և կհիշեցնի ձեր մասին ամեն օր:

Բիզնես գուլպաներ

Բարձրորակ գուլպաներ գործարար տղամարդկանց համար:

  • 92% բարձրորակ բամբակ
  • Փափուկ և հարմարավետ
  • Ձիգ և ամուր (չեն պատռվում)
  • Պահպանում են տեսքը լվացքից հետո
  • Անվճար առաքում Երևանում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով