Պատվիրելով մեր արտադրանքը՝ տուփում Դուք կգտնեք «Նվիրիր ընկերոջդ» քարտը: Քարտի հակառակ կողմում առկա է քարտի չկրկնվող համարը, որն առաքումից առաջ մենք գրանցում ենք մեզ մոտ և կապում ենք Ձեր անվան հետ: Նվիրեք քարտը Ձեր ընկերոջը և եթե պատվիրելիս նա ներկայացնի մեզ այն, կստանա նվեր: Իսկ Դուք կստանաք նվեր Ձեր հաջորդ պատվերի ժամանակ:

Պայմաններ
  • Որպեսզի մենք կարողանանք նույնականացնել Ձեզ և քարտը, խնդրում ենք պատվիրել այն հեռախոսահամարով, ֆեյսբուքյան պրոֆիլով կամ հասցեով, որով կատարել եք նախորդ պատվերը,
  • Նվերը չի գործում, եթե պատվիրելիս Դուք ներկայացնում եք Ձեր իսկ քարտը,
  • Նվերը չի գործում, եթե Դուք չեք կատարում հաջորդ պատվերը:
Նվեր
Գուլպաներ պատվիրելու դեպքում Դուք և Ձեր ընկերը կստանաք մեկ զույգ նվեր: