Բարձրորակ գուլպաներ

Boorg գուլպաները նախատեսված են գործարար տղամարդկանց համար: Դրանց արտադրությանը մենք մոտենում ենք շատ մանրակրկիտ՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները: Գուլպաներն ամիսներ շարունակ փորձարկվում են մեր մասնագետների կողմից՝ մինչև վաճառքը: Ահա Boorg գուլպաների մի քանի բնութագրեր, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել.

Բաղադրություն

  • Բամբա՞կ, թե՞ բամբուկ,
  • 100% բամբա՞կ, թե՞ սինթետիկ մասի որոշակի տոկոս,
  • Սինթետիկ մասի հի՞նգ, տա՞ս, թե՞ տասնհինգ տոկոս:

Այս և նմանատիպ հարցերի շուրջ մենք երկար ենք մտածել՝ մինչև արտադրություն սկսելը: Եվ եկել ենք համոզման, որ պատասխաններ ստանալու լավագույն միջոցը փորձարկումն է: Մենք փորձարկել ենք գուլպաների հարյուրավոր նմուշներ՝ մինչև լավագույնն ընտրելը: 100% բամբակի օգտագործումից հրաժարվեցինք, քանի որ նման բաղադրությամբ գուլպաների կյանքը սովորաբար կարճ է լինում (կարող է պատռվել առաջին մի քանի լվացումից հետո): Սինթետիկ մասի մեծ տոկոսի օգտագործումից նույնպես հրաժարվեցինք, քանի որ գուլպաները պետք է լինեն փափուկ, հարմարավետ, անվնաս ոտքի համար և կարողանան ապահովել օդի շրջանառությունը:

Բամբակյա գուլպաներ

Մեր գուլպաների բաղադրության մեջ մտնում է 92% բարձրորակ բամբակ՝ լայկրայի և նեյլոնի 4-ական տոկոս հավելմամբ: Լայկրան ապահովում է գուլպայի առաձգականությունը: Գուլպաները ձգվում են, սակայն թողնելուց հետո դրանք չեն դեֆորմացվում՝ վերադառնալով նախկին տեսքին: Առաձգականությունը հնարավորություն է տալիս, որպեսզի գուլպան ընդունի Ձեր ոտքի տեսքը, լինի ձիգ, չունենա ծալքեր, չկախվի: Նեյլոնն ապահովում է գուլպայի ամրությունը: Այն երկարացնում է գուլպայի կյանքը՝ թույլ չտալով պատռվել ժամանակից շուտ: Մեր փորձարկումների ամիսների ընթացքում չի եղել մեկ դեպք, երբ նույնիսկ բազմաթիվ լվացումներից հետո՝ գուլպան պատռվի:

Խտություն

Գուլպաների գործվածքը խիտ է բավարար, որպեսզի ոտքը գուլպայի տակից չթափանցի, սակայն ոչ այնքան խիտ, որպեսզի դրանք լինեն հաստ և հարմար չլինեն կրել տարվա տարբեր եղանակներին: Boorg գուլպաները հանգիստ կարելի է կրել գարնանը, ամռանը կամ աշնանը: Դրանք կարելի է կրել նաև ձմռանը՝ բացառությամբ այն դեպքի, եթե Դուք նախընտրում եք ձմեռային տաք գուլպաներ:

Երկարություն

Գուլպաների երկարությունը կարևոր է՝ հատկապես գործարար ոլորտի տղամարդկանց համար: Դրանք չպետք է լինեն կարճ, որպեսզի ոտքը չբացվի նստած կամ ոտքը ոտքին գցած դիրքում, բայց չպետք է լինեն նաև չափից ավելի երկար: Մենք ընտրել ենք առավելագույն հարմար տարբերակը գուլպաների երկարության համար:

Տեսքը (որակը)՝ լվացքից հետո

Որպեսզի գուլպաները հնարավոր լինի կրել երկար, դրանք չպետք է մաշվեն և գունաթափվեն առաջին մի քանի լվացքից հետո: Boorg գուլպաների դեպքում լվացքի ազդեցությունը գուլպաների տեսքի և որակի վրա նվազագույնն է: Գուլպաները պահպանում են իրենց մուգ գույնը ամիսներ շարունակ:

Փաթեթավորում

Բացի որակային հատկանիշներից, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում փաթեթավորմանը: Գուլպաները վաճառվում են միայն մեր ապրանքանիշի տուփերով: Այլ ատրիբուտներից են՝ տուփում գտնվող այցեքարտը, որի վրա նշված են հաճախորդին անհրաժեշտ բոլոր տվյալները և մեր ապրանքանիշային տոպրակները:

Գուլպաներ՝ փաթեթավորմամբ

Մենք սիրով ենք վաճառում մեր արտադրանքը, քանի որ վստահ ենք որակի վրա: Մենք չենք վաճառում այն, ինչը երկար ժամանակ չենք օգտագործում ինքներս: Մեր հաճախորդների 98%-ը գոհ են գուլպաներից, իսկ կեսից ավելին պատվիրում են գուլպաները մեկից ավելի անգամ: