Boorg ապրանքանիշը ստեղծված է գործարար տղամարդկանց համար: Այս պահին մենք արտադրում ենք տղամարդկանց բարձրորակ գուլպաներ:

Մեր գուլպաները բամբակյա են, քանի որ մենք սիրում ենք բամբակը, և բոլորին հայտնի է, որ բամբակը էկոլոգիապես ամենամաքուր հումքն է: Գուլպաները արտադրվում են Հայաստանում իտալական բարձրակարգ սարքավորումների միջոցով: Գուլպաների բաղադրության մեջ մտնում է 90%-ից ավելի բարձրորակ բամբակ՝ ավելացված նեյլոնի (ամրություն ապահովելու համար) և լայկրայի (գուլպայի տեսքը, ձգությունը պահպանելու համար) փոքր տոկոսով: Գուլպաները մշակվում են եվրոպական բարձրակարգ սարքավորումներով (գոլորշի, չորացում) և չեն դեֆորմացվում:

Տուփում առկա է 6 զույգ գուլպա՝ 3 սև և 3 կապույտ (կարող է փոխվել հաճախորդի ցանկությամբ):


Քանի որ գուլպաները վաճառվում են միայն առաքմամբ, և մենք հասկանում ենք հաճախորդի ցանկությունը՝ շոշափել ապրանքը մինչև ձեռք բերելը, ապա ընձեռում ենք հնարավորություն վերադարձնելու գուլպաները առաքման պահին, եթե որևէ բան չի համապատասխանում Ձեր սպասումներին՝ վճարելով միայն առաքման գումարը՝ 500 դրամ: Նման դեպք դեռ չի արձանագրվել: